Չկա ապացույց, որ ես եմ խոսում. Վարդազարյան
Անդրանիկ Ղազարյանը հաղորդում է տվել հանցագործության մասին, նա հայտնել է նախաքննական մարմիններին, որ ես խնդրելու, հորդորելու միջոցով ճնշում եմ գործադրել իր վրա և ստիպել եմ, որ ինչ որ մի կալանավորված մարդու նկատմամբ գրավ կիրառի: Իր ասածները ապացուցելու համար նա ուղարկել է մի ձայնագրություն, որը կցված է փաստաթղթերին։ Այս մասին MediaHub-ի հետ զրույցում ասաց ԲԴԽ նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանը:
«Փորձաքննություն չի իրականացվել, չկա ապացույց, որ ես եմ խոսում»,- ասաց Վարդազարյանը:
Մանրամասները՝ տեսանյութում