Քաղաքացիները փակել են Մարգարա–Վանաձոր միջպետական ճանապարհը

Քաղաքացիները փակել են Մարգարա–Վանաձոր միջպետական ճանապարհը

Մի խումբ քաղաքացիներ այս պահին փակել են Մարգարա-Վանաձոր միջպետական ճանապարհը։ MediaHub-ը կապ հաստատեց Վարդանաշեն համայնքի ղեկվար Էդգար Հովհաննիսյանի հետ։ Նա ասաց, որ արտեզյան ջրերի վրա ջրաչափեր են տեղադրվել, որոնց պատճառով ջուրը կրկնակի–եռակի անգամ թանկացել է։ Քաղաքացիները դուրս են եկել փողոց, փակել ճանապարհն ու պահանջում են վերանայել այս անհարկի թանկացումները։ 

Հովհաննիսյանն ասաց, որ բնակիչների պահանջը ներկայացրել է համայնքի ղեկավարին, և չգիտի՝ Խուդաթյանը կգա՞, թե՞ այլ պատասխանատուի կուղարկի։

Ամեն դեպքում այս պահին փակ է Մարգարա–Վանաձոր միջպետական ճանապարհը։

Հունան Թադևոսյան