Բրոնզեդարյան հայտնի գանձերում այլմոլորակային նյութ է հայտնաբերվել

Բրոնզեդարյան հայտնի գանձերում այլմոլորակային նյութ է հայտնաբերվել

Որոշ իրեր, որոնք Վիլենայից հայտնի գանձի մի մասն են, պարզվել է, որ պատրաստված են այլմոլորակային ծագման մետաղից: Հայտնել է Livescience-ը։

Իսպանական Վիլենա քաղաքի մոտակայքում 1963 թվականին հայտնաբերվել են 59 անոթներ, ամաններ և զարդեր՝ պատրաստված ոսկուց, արծաթից, սաթից և երկաթից։ Դրանք պատրաստվել են բրոնզե դարում։ Փորձագետներն անմիջապես ուշադրություն են հրավիրել արտասովոր նյութի վրա, որից պատրաստվել են որոշ գանձեր։ 60 տարի անց գիտնականներին հաջողվել է պարզել դրա բաղադրությունը։

Երկաթե ապարանջաններից մեկի և սնամեջ գնդերի զանգվածային սպեկտրոմետրիան հայտնաբերել է երկաթ-նիկել համաձուլվածքի հետքեր, որոնք սովորաբար հանդիպում են երկնաքարերում: Քանի որ բաղադրությունը երկու դեպքում էլ նույնական էր, և՛ թեւնոցը, և՛ գունդը պատրաստված էին նույն երկնաքարից։ Մասնագետների կարծիքով՝ այն Երկիր է ընկել մոտ մեկ միլիոն տարի առաջ։

Մինչ այժմ հայտնի է եղել, որ մ.թ.ա. առաջին հազարամյակի միայն մի քանի արտեֆակտ է պատրաստված երկնաքարի երկաթից: Դրանցից մեկը նետի ծայրն է, որը թվագրվում է մ.թ.ա. 900 թվական: Այն հայտնաբերվել է Շվեյցարիայում։ Երկնաքարային մնացած երկաթյա առարկաները հայտնաբերվել են Լեհաստանում։ Դրանք թվագրվում են մ.թ.ա. 800 թվական:

Երկաթի բաղադրության ուսումնասիրության արդյունքները, որից պատրաստվել են Վիլենայի գանձի որոշ օրինակներ, հրապարակվել են Trabajos de Prehistoria (Նախապատմական աշխատություններ) գիտական ​​ամսագրում։