Արգենտինան նոր նախագահ ունի (տեսանյութ)

Արգենտինան նոր նախագահ ունի (տեսանյութ)

Արգենտինայի նախագահ է ընտրվել ծայրահեղ աջ քաղաքական գործիչ Խավիեր Միլեյը։

Հարյուրավոր արգենտինացիներ դուրս են եկել Բուենոս Այրեսի փողոցներ՝ տոնելու ընտրություններում Միլեյի հաղթանակը, հայտնում է RIA Novosti-ի թղթակիցը։

Մինչդեռ Միլեյն արդեն տվել էր իր առաջին խոստումները.
«Մեր հանձնառությունն է ժողովրդավարությունը, ազատ առևտուրը, խաղաղությունը․ մենք աշխատելու ենք ազատ աշխարհի բոլոր երկրների հետ»։