Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ակնաշեն գյուղում հրդեհ է բռնկվել․ երկու մարտական հաշվարկ է դեպքի վայր մեկնել

Blog Image

Սեպտեմբերի 2-ին, ժամը 12:48-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ակնաշեն գյուղի Դեմիրճյան փողոցի տներից մեկին հարակից այրվում է անասնագոմ։ հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։ 

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է տանը հարակից խորդանոցում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 13։05-ին, մարվել՝ 13։18-ին։ Այրվել է խորդանոցը (մոտ 18 քմ):

Send