Բժիշկը զգուշացրել է շաքարախտով հիվանդների համար ձմերուկի վտանգների մասին

Ձմերուկը պարունակում է բնական շաքարներ, այդ թվում՝ ֆրուկտոզա և գլյուկոզա, և եթե այն շատ եք ուտում, այն կարող է շաքարախտով հիվանդների մոտ արյան մեջ շաքարի մակարդակի բարձրացում առաջացնել, РИАМО -ին ասել է վարակաբան Վլադիմիր Ներոնովը։
Նա նշել է, որ ձմերուկի չափավոր օգտագործումը՝ որպես հավասարակշռված, առողջ սննդակարգի մաս, խնդիրների չի հանգեցնի, սակայն ձմերուկի չափից ավելի օգտագործումը, ինչպես ցանկացած այլ մթերք, կարող է վնասակար լինել։
«Ազդեցությունները ներառում են ստամոքսի խնդիրներ, ինչպիսիք են փորլուծությունը կամ փքվածությունը, քանի որ ձմերուկը շատ ջուր է պարունակում: Հնարավոր են ալերգիկ ռեակցիաներ, որոնք դրսևորվում են քորի, կարմրության կամ այտուցի տեսքով։ Ջրի մեծ պարունակության պատճառով լրացուցիչ ճնշում է լինում նաեւ երիկամների վրա»,- ասել է բժիշկը։
Ներոնովն ընդգծել է, որ հատկապես պետք է զգույշ լինեն երիկամների հետ կապված խնդիրներ ունեցող մարդիկ։
«Ձմերուկը հարուստ է կալիումով, և ավելորդ օգտագործման դեպքում այն կարող է հանգեցնել օրգանիզմի գերհագեցման այս հանքանյութով, ինչը անցանկալի է սրտի ռիթմի խանգարումներով ու բրադիկարդիա ունեցող մարդկանց համար»,- եզրափակել է մասնագետը։