Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ռուսական խաղաղապահ կոնտինգենտի առկայությամբ է պայմանավորված արցախցիների անվտանգությունը. Աղաջանյան

Blog Image

Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ՀՀ զինված ուժերը որևէ վերահսկողություն նշված տարածքների նկատմամբ (Արցախի-խմբ․) չունեն, սա փաստ է։ Այդ մասին այսօր ԱԺ-ում ԱՄՆ կոնգրեսականների հետ համատեղ ասուլիսում ասաց ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը։

Նրա խոսքով՝ ռուսական խաղաղապահ կոնտինգենտի առկայությամբ է պայմանավորված մեր արցախցիների անվտանգությունը և այն փաստը, որ մեր հայրենակիցները շարունակում են ապրել իրենց հայրենիքում։

«Սրանք փաստեր են, որոնք ընդամենը պետք է արձանագրել»,- նկատեց նա։

Սակայն, ըստ պատգամավորի, Ռուսաստանից բացի, տարածաշրջանում նաև հակամարտության կարգավորման հարցում ԱՄՆ դեկակատարմանն ու միջազգային հանրության ներգրավվածությանը պետք է խորանան։

«Մենք կարծում ենք, որ սա է հարցի լուծման հիմնական, կարևորագույն և ամենաիրատեսական ճանապարհը, և այս ուղղությամբ մենք աշխատում ենք»,- հայտարարեց Աղաջանյանը։

Send