Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ավտովթար՝ Երևանում. բախվել են «Nissan Murano»-ն և «Nissan Tiida»-ն. կա 2 վիրավոր

Blog Image

Այսօր՝ սեպտեմբերի 4-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15:55-ի սահմաններում Ջանիբեկյան և Շիրազի փողոցների խաչմերուկում բախվել են «Nissan Murano» և «Nissan Tiida» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որոնք հնարավոր է փոխանցվեն ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին։Պարեկային ծառայությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը։

Send