«Հայաստան» դաշինքը կմիանա՞ Չալաբյանի նոր նախաձեռնությանը

Ազգային ժողովը «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանն այսօր ԱԺ ճեպազրույցների ժամին անդրադարձավ Ավետիք Չալաբյանի նոր նախաձեռնությանը՝ անկախության միասնական ճակատ ձևավորել։ Օհանյանը պատրաստվո՞ւմ է միանալ այս նախաձեռնությանը, հարցրին նրան։

«Հայ ժողովուրդը տեսել է, որ «Հայաստան» դաշինքը, «Հայաստան» խմբակցությունը և նրա մեր ներառվող բոլոր քաղաքական ուժերը իրենց գործունեությունը ծավալել են ի շահ Հայաստանի Հանրապետության, և բոլոր փուլերում մենք ասել ենք հետևյալը, որ ընդդիմադիր դաշտն ազատ է, ու նաև «Հայաքվե» նախաձեռնությանն ենք մենք աջակցություն ցուցաբերել։ Եւ այդ շրջանակներում մենք կողմնակից ենք բոլոր այն ուժերին, ովքեր որ ազգային են և համախմբելու են ընդդիմադիր դաշտը։ Եւ մենք կաջակցենք ցանկացած նախաձեռնության, որ ուղղված կլինի ազգային շահերի պաշտպանությանը»,- ասաց Օհանյանը։

Մանրամասն՝ տեսանյութում