Միրզոյանը ժամանել է Ֆրանսիա․ մեկնարկել է Հայաստանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարների հանդիպումը

Միրզոյանը ժամանել է Ֆրանսիա․ մեկնարկել է Հայաստանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարների հանդիպումը

ՀՀ ԱԳ նախարարը ժամանել է Ֆրանսիա: Փարիզում մեկնարկել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Ֆրանսիայի Եվրոպայի ու արտաքին գործերի նախարար Ստեֆան Սեժուրնեի հանդիպումը:

Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։

Օրակարգը ներառում է հարցերի լայն շրջանակ ինչպես երկկողմ գործընկերության, այնպես էլ տարածաշրջանային թեմաների շուրջ: