ՀԱՊԿ-ը Փաշինյանին «անկյուն մղեց»՝ նրա ոճով

ՀԱՊԿ-ը Փաշինյանին «անկյուն մղեց»՝ նրա ոճով

ՀԱՊԿ-ը Հայաստանում իր պատասխանատվության ոլորտն է համարում Հայաստանի ինքնիշխան տարածքը՝ կարգավորված պետական սահմաններում։ Այդ մասին РБК կայքին հայտնել են ՀԱՊԿ-ից։

Այդպես կառույցն արձագանքել է Հայաստանում պատասխանատվության գոտին ճշտելու մասին պաշտոնական Երևանի պահանջին։
ՀԱՊԿ-ում նշել են, որ «ՀԱՊԿ-ի պատասխանատվության տարածքն ավարտվում է այնտեղ, որտեղ անցնում է պետական սահմանը, որը երկկողմանի հիմունքներով կարգավորվում է Հայաստանի և նրա հարևանների միջև»:

ՀԱՊԿ-ից Փաշինյանին պատասխանել են, որ «ՀԱՊԿ-ի պատասխանատվության տարածքն ավարտվում է այնտեղ, որտեղ անցնում է պետական սահմանը, որը կարգավորվում է երկկողմանի հիմունքներով Հայաստանի և նրա հարևանների միջև»:

Փաշինյանի հետպատերազմյան քաղաքականության ողջ տրամաբանությունն ուղղված է եղել Հանրապետության դելեգիտիմացիային՝ դրանից բխող հետևանքներով:
Հենց նրա տրամաբանությամբ էլ ՀԱՊԿ-ում Փաշինյանին անկյուն մղեցին:

Փաշինյանը հրաժարվել է ռուսական կարգավորման պլանից՝ չստանալով արևմտյանը: Երկրի ստրատեգիական կողմնորոշումը փոխելու ճանապարհին կամ այդ ճանապարհն անցնելու նպատակով նա սառնասրտորեն զոհաբերել է Արցախը՝ զրո անվտանգային երաշխիք ստանալով Հայաստանի անվտանգության համար:

Այս արկածախնդրությունը հանգեցրել է նրան, որ Հայաստանն ու Ադրբեջանը բանակցում են երկկողմ ձևաչափով՝ առանց միջնորդների: Ուժային դիսբալանսի պայմաններում ենթադրվում է, որ Փաշինյանը զրկվել է մանևրելու հնարավորությունից՝ կանգնելով Ալիևի բոլոր քմահաճույքները կատարելու պարտադրանք- փակուղու առջև:

Հիմա նրան Մոսկվայից հասկացնում են, որ նախ, քո «խաղի կանոններով» ճշտիր սահմանները Ադրբեջանի հետ, որից հետո ՀԱՊԿ-ը կիրացնի իր պատասխանատվությունը:

Վահրամ Բագրատյան