ՆԳՆ-ն զգուշացնում է․ գործարկվելու է էլեկտրական շչակ

Մայիսի 15-ին՝ ժամը 10:00-ից մինչև 14:00-ն ընկած ժամանակահատվածում, Վայոց ձորի մարզի Եղեգիս համայնքի Սալլի բնակավայրում և միջնակարգ դպրոցում անցկացվելու է «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություն, որի ընթացքում գործարկվելու է էլեկտրական շչակ։
Խնդրում ենք չանհանգստանալ։
ՆԳՆ փրկարար ծառայություն