Արարատ Միրզոյանը մեկնում է Թուրքիա
«3+3» տարածաշրջանային հարթակի հաջորդ՝ 3-րդ հանդիպումը կկայանա հոկտեմբերի 18-ին Ստամբուլում։ Այդ մասին այսօր հայտնեց Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը։
MediaHub-ի հետ զրույցում ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը հաստատեց, որ Միրզոյանը մեկնում է Թուրքիա:
«Հաստատում եմ, որ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը կմասնակցի «3+3» տարածաշրջանային խորհրդատվական հարթակի երրորդ հանդիպմանը»,- ասաց խոսնակը:
Մարիաննա Արամյան