Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Վթար՝ Երևանում, բախվել են «Skoda», «Mitsubishi» և «BYD» մակնիշի մեքենաները, վիրավnր կա․ Shamshyan

Blog Image

Երեկ՝ օգոստոսի 4-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:50-ի սահմաններոմ Գայի պողոտայում բախվել են Կոտայքի մարզի բնակիչ 48-ամյա Էրիկ Ս.-ի վարած «Skoda», Կոտայքի մարզի բնակիչ 34-ամյա Խաչատուր Գ.-ի վարած «Mitsubishi» և Երևանի բնակիչ 31-ամյա Գևորգ Ա.-ի վարած «BYD» մակնիշի ավտոմեքնաները: 
 
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: 
 
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
 
Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, պարզվել է, որ վարորդներից Գևորգ Ա.-ն եղել է ոչ սթափ: 
 

Send