Առատ քրտնարտադրության դեմ 4 արդյունավետ մեթոդ

Առատ քրտնարտադրության դեմ 4 արդյունավետ մեթոդ

Հիպերհիդրոզը (այդպես են անվանում ավելորդ քրտնարտադրությունը) առավել հաճախ մարդու մոտ առաջանում   է բարձր ֆիզիկական ծանրաբեռնվածության կամ օդի բարձր ջերմաստիճանի պատճառով, ինչը այդ դեպքում բավականին բնական երևույթ է: Սակայն հիպերհիդրոզի պատճառները կարող են լինել նաև մի շարք օրգան համակարգերի աշխատանքի խախտումները, ինչպես օրինակ նյարդային, նյութափոխանակության և էնդոկրին:

Հիպերհիդրոզը, որպես կանոն, դրսևորվում է թևատակերում, ձեռքի ափերին ու ոտնաթաթերին՝ առատ քրտնարտադրության տեսքով:

Ինչպես կրճատել քրտնարտադրությունը

1. Քրտնարտադրության դեմ պայքարելու հարցում առաջին տեղը  զբաղեցնում  են  հակաքրտինքային միջոցները:  Հայտնի է, որ դեզոդորանտ-հակաքրտինքային միջոցները  փակում են  քրտնագեղձերին 40 %-ը: Եվ դա հաճախակի օգնում է  լիարժեք հաղթահարել   տեսանելի քրտնարտադրության խնդիրը: Իսկ եթե անտիպերսպիրանտը չի օգնում, ապա տվյալ դեպքում հարկավոր է  մտածել ավելի կտրուկ միջոցների մասին:

2.Ընդհանուր առմաբ հիպերհիդրոզի բուժումը ենթադրում է  բնական գործվածքներից հագուստների կրում, քրոնիկ հիվանդություններից  ազատվել, բժշկի կողմից նշանակված հանգստացնող դեղամիջոցների ու կալցիումի  ընդունում: Ձեռքերի, թևատակերի ու ոտնաթաթերի քրտնարտադրության կրճատման համար, կարելի է մաշկը մշակել ֆորմալինի  թույլ լուծույթով և այլն: Ցավոք սրտի այս բոլոր միջոցները երկարատև օգտագործման արդյունքում կարող են դառնալ գրգռվածության ու ալերգիկ մաշկաբորբի պատճառ: Բացի այդ նրանց ազդեցությունը կարճաժամկետ է։  

3. Եթե ոչ մի կերպ չեք կարողանում լուծել այդ խնդիրը, ապա կարող եք կիրառել վիրահատական տարբերակը, որի ժամանակ կատարվում է  շատ քրտնագեղձեր պարունակող մաշկի հատվածի հեռացում: Սակայն նման միջամտության ժամանակ հաճախակի առաջանում են  թևատակերում կոպիտ սպիներ կամ այլ խնդիրներ:

4. Վերջին շրջանում,  հիպերհիդրոզի բուժման համար  ակտիվորեն օգտագործում են ներանկման դեղամիջոցներ՝ բոտոքս ու դիսպորտ: Այդ միջոցներն արգելակում են մանր նյարդային վերջույթների աշխատանքն ու այդ կերպ խախտում քրտնարտադրության կարգավորումը:  Այս մեթոդի ակնհայտ առավելությունը կայանում է մանիպուլյացիայի  թեթևության ու անվտանգության մեջ(ընդամենը մի քանի ներարկում և արդյունքը տեսանելի է լինում մի քանի օրից):  Նշված դեղամիջոցների ազդեցության տևողությունը պահպանվում է միջինում 3-9 ամիս: