Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Խոշոր ավտովթար Տավուշի մարզում. 6 վիրավորներից 2-ը երեխաներ են

Blog Image

Այսօր՝ հուլիսի 15-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 20:00-ի սահմաններում Նոյեմբերյան - Կողբ - Բագրատաշեն ավտոճանապարհին բախվել են Jeep Wrangler և Toyota Alphard մակնիշի ավտոմեքենաները: 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 6 հոգի , որից 2-ը երեխաներ են, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Նոյեմբերյան» բժշկական կենտրոն: 

Վիրավորներին առաջինն օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած Նոյեմբերյան  բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը: 

Բժիշկները վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել: 

Բախման հետևանքով Toyota Alphard-ը շրջվել է և քաղաքացիները այն ուղղելուց հետո են կարողացել վիրավորներին դուրս բերել: 

Պարեկային ծառայությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը: 

 

Send