Եվրամիությունը ծրագրում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հերթական փաթեթը

Եվրոպական միությունն արդեն սկսել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 17-րդ փաթեթի քննարկումը եւ այն դիտարկում է որպես Մոսկվայի վրա ճնշման գործիք։ Այս մասին հայտարարել է Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչ Կայա Կալլասը։
«Ըմբռնում կա, որ դա անհրաժեշտ է [հակառուսական պատժամիջոցների նոր փաթեթը]»,- ասել է գերատեսչության ղեկավարը։
Փետրվարի 19-ին ԵՄ անդամ 27 երկրների մշտական ներկայացուցիչները հաստատել էին հակառուսական պատժամիջոցների 16-րդ փաթեթը։
Սահմանափակումները, մասնավորապես, նախատեսում են Ռուսաստանից առաջնային ալյումինի ներմուծման արգելք և այսպես կոչված «ստվերային նավատորմի» ցուցակում 73 նոր նավի ընդգրկում։