Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Արցախի գերեվարված ղեկավարներին Բաքուն «մեղադրել է» պատմամշակութային հուշարձաններ «ոչնչացնելու» մեջ

Blog Image

Ադրբեջանի իշխանությունները՝ ի թիվս այլ կեղծ մեղադրանքների, Արցախի գերեվարված ռազմաքաղաքական ղեկավարությանը մեղադրել է նաև «ադրբեջանական պատմամշակութային հուշարձանների ոչնչացման» մեջ։ Ինչպես հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները, այդ մասին հայտարարել է ալիևյան ռեժիմի ներկայացուցիչ, այդ երկրի գլխավոր դատախազ Քյամրան Ալիևը։ 

Բաքվի ռեժիմի ներկայացուցիչը հայտնել է, որ մեր գերեվարված հայրենակիցներին «ժամանակ է տրվել մեղադրանքներին ծանոթանալու համար» և որ նրանք իբրև թե «մի քանի փաստաբաններ ունեն»։ 

Հիշեցնենք, որ Արցախի անկման օրերին ադրբեջանական օկուպացիոն ռեժիմին հաջողվեց գերեվարել Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանին, Բակո Սահակյանին, Արայիկ Հարությունյանին, Արցախի ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանին, նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին, նախկին ԱԳ նախարար Դավիթ Բաբայանին, Պաշտպանության բանակի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանին և գեներալ-մայոր Դավիթ Մանուկյանին։  

Send