Վրաստան զբոսաշրջային այցելությունների թիվն աճել է

Վրաստան զբոսաշրջային այցելությունների թիվն աճել է

Վրաստանի կառավարության վարչակազմի տվյալներով՝ 2022 թվականի 6 ամիսներին զբոսաշրջային այցելությունների թիվը կազմել է 1 մլն 209 հազար 272, փոխանցում է Aliq.ge-ն։

Այս ցուցանիշը 186,3 տոկոսով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։

Ըստ տվյալների՝ տնտեսական խորհրդի նիստում քննարկվել է զբոսաշրջության դրական դինամիկայի հարցը, որի ընթացքում ընդգծվել է, որ հունվար-մայիս ամիսներին զբոսաշրջությունից եկամուտների վերականգնման մակարդակը կազմել է 75,3 տոկոս, իսկ եկամուտը կազմել է 840,9 մլն դոլար։

«Խոսելով զբոսաշրջության վերականգնման դինամիկայի մասին՝ նշվել է, որ այս տարվա հունիսին Վրաստան է այցելել 445 հազար 894 զբոսաշրջիկ, իսկ 2021 թվականի հունիս ամսվա համեմատ աճը կազմում է 185,5 տոկոս»,- ասված է վարչակազմի տարածած հաղորդագրության մեջ: