Միքայել Արզումանյանը Շուշիի և «Արեգա» բարձունքի անկման դրվագներով մեղավոր է ճանաչվել. ՔԿ

Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Միքայել Արզումանյանի վերաբերյալ իրականացվող քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է և ուղարկվել դատախազություն։ Այս մասին Mediahub.am-ին հայտնեց ՔԿ մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը։
Ըստ Աբրահամյանի՝ Արզումանյանին մեղադանք է առաջադրվել պատերազմական գործողությունների երկու դրվագով։ Արզումանյանը Շուշիի և «Արեգա» բարձունքի անկման դրվագներով մեղավոր է ճանաչվել։
«Խոսքը վերաբերում է Շուշիի և «Արեգա» բարձունքի անկման հետ կապված դրվագներին։ Այսինքն՝ երկու օբյեկտների կորստի հետ կապված նրա դերակատարությանը»-նշեց Աբրահամյանը։
Ինչպես հայտնի է, Միքայել Արզումանյանը մեղադրվում է 44 օրյա պատերազմի ընթացքում որպես պաշտպանության բանակի հրամանատար Շուշիի պաշտպանության կազմակերպման ընթացքում անզգուշությամբ թերություններ թույլ տալու մեջ, որի արդյունքում էլ թշնամին գրավել է այն։