ԱԺ նախկին նախագահների նկարները հանել են, որ ԱԺ նախագահն ու հյուրերը «հանգուցյալների» ֆոնին չնկարվեն

ԱԺ նախկին նախագահների նկարները հանել են, որ ԱԺ նախագահն ու հյուրերը «հանգուցյալների» ֆոնին չնկարվեն

Ազգային ժողովի ոսկեզօծ դահլիճի հարևանությամբ տարիներ ի վեր փակցված է եղել ԱԺ նախկին նախագահների լուսանկարները։ Տևական ժամանակ է՝ այդ լուսանկարները հանված են։ 

Mediahub-ի տեսախցիկն այսօր ֆիքսեց ոսկեզօծ դահլիճին հարակից պատի դատարկությունը։ ԱԺ ներսից մեզ ասացին՝ ԱԺ աշխատակազմը որոշել է տեղափոխել այդ նկարները այլ վայր, որպեսզի ԱԺ նախագահը, երբ հյուրեր է ունենում և նրանց հետ այդ հատվածում կանգնած ասուլիս է տալիս՝ հետևի ֆոնին «հանգուցյալ» նախագահների նկարները չլինեն։ Որոշել են, որ դա տգեղ է։ 

Նշենք, որ այդ «հանգուցյալների» մեջ են մտնում նաև Արթուր Բաղդասարյանը, Հովիկ Աբրահամյանը, Արա Բաբլոյանը և, վերջապես, Արարատ Միրզոյանը, որոնք ողջ են՝ ի զարմանս Ալեն Սիմոնյանի։

Ավելին, վաղն էլ Ալեն Սիմոնյանն է համալրելու այդ «հանգուցյալների» շարքերը, և նրա պատկերը նույնպես, փաստորեն, ոչ էսթետիկ ֆոն է ապահովելու ԱԺ այցելած հյուրերի համար, որոնք ԱԺ նախագահի հետ ճեպազրույց են ունենալու այդ սրահում։ 

Ազգային ժողովից Mediahub-ին հայտնեցին, որ այդ նկարները հանվել են, որպեսզի տեղափոխեն առաջին հարկ, կարծում են՝ առաջին հարկի նախասրահն ավելի «պատշաճ վայր» է այդ նկարների համար։ 

Վահե Մակարյան