Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ԻՐԱՎԱԿԱՆ

Բագրատ Սրբազանին հարցաքննության են կանչել՝ ՔԿ նախագահի մասին նրա հայտարարություններից հետո

Blog Image

Քննչական կոմիտեի ղեկավարին ուղղված հայտարարություններից հետո Բագրատ Սրբազանին հարցաքննության են կանչել։ Այդ մասին նրա փաստաբան Սերգեյ Հարությունյանն է հայտնել։

«Քիչ առաջ դուրս եկա ՀՀ ՔԿ Պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչության շենքից, որտեղ որպես պաշտպան՝ մասնակցում էի Բագրատ Սրբազանի հարցաքննությանը:

Վերջին օրերին Քննչական կոմիտեի ղեկավարին ուղղված Բագրատ Սրբազանի հարցադրումներից հետո նման հարցաքննությունը սպասելի էր:

Հ.Գ. Անկանոն շարժումները շարունակվում են...»,- սոցցանցի իր էջում գրել է փաստաբանը։

Send