Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Արտակարգ դեպք՝ Երևանում. ահազանգ է ստացվել, որ Մասիվում հայտնի «Մեգա մոլ» առևտրի կենտրոնի տանիքից ծուխ է նկատվում. ժամանել են հրշեջների մի քանի մարտական հաշվարկ

Blog Image

Երեկ՝ սեպտեմբերի 13-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22:55-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գայի պողոտայի թիվ 16 հասցեում գործող «Մեգա մոլ» առևտրի կենտրոնի տանիքից ծուխ է նկատվում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել Երևանի թիվ 9-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ, թիվ 11 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ, թիվ 8-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ ու ավտոսանդուղքը և թիվ 5-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։

Send