ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն ու ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը հանդիպելու են։
Տեղեկությունը հաստատել է ՄԱԿ պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆան Դյուժարիկը։
«ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հանդիպումը նախատեսված է սեպտեմբերի 25-ին։ Ենթադրում եմ, որ այն կայանալու է կեսօրից հետո»,- ճեպազրույցի ժամանակ ասել է ՄԱԿ պաշտոնական ներկայացուցիչը։