Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ԻՐԱՎԱԿԱՆ

Լոռու քրեական ոստիկանները բացահայտել են թմրամիջոցի իրացման դեպք

Blog Image

 

Թմրանյութ ապօրինի պահելու և օգտագործելու վերաբերյալ օպերատիվ տեղեկությունը Քրեական ոստիկանության Լոռու մարզային վարչության ծառայողներն իրացրին հոկտեմբերի 24-ին: Վանաձոր քաղաքի Տերյան փողոցում ժամը 10.12-ին ձերբակալվեց և վարչություն տեղափոխվեց 58-ամյա վանաձորցի մի տղամարդ:

Նրա խուզարկությամբ հայտնաբերվեց թափանցիկ հեղուկով ներարկիչ: Ըստ տղամարդու` ներարկիչում մեթադոն էր:

Ըստ նախնական տվյալների` 58-ամյա վանաձորցին ձերբակալվելուց րոպեներ առաջ զանգահարել էր 46-ամյա համաքաղաքացուն և խնդրել իրեն տալ մեթադոն: Նրանք հանդիպել էին Վանաձորի Տերյան-Զորյան փողոցների խաչմերուկում, և 46-ամյա տղամարդն էլ, «Օպել Աստրա» մակնիշի իր ավտոմեքենայում, նրան իրացրել էր մեթադոնով լցված ներարկիչը:

Մոտ մեկ ժամ անց Վանաձորի Տիգրան Մեծի փողոցում ձերբակալվեց ու վարչություն տեղափոխվեց նաև 46-ամյա տղամարդը: Նրա խուզարկությամբ հայտնաբերվեց գաղտնի փականով դանակ և կանեփանման զանգվածով թղթե փաթեթ:

Նա հայտնեց, որ փաթեթում թմրանյութ է: Նախաձեռնվել է քրեական վարույթ: Հանգամանքները պարզվում են:

ՆԳՆ ոստիկանություն

Send