Հայ առաքելական եկեղեցու հետ հակամարտության պատճառով Նիկոլ Փաշինյանը փնտրում է նոր կաթողիկոսի թեկնածու և բանակցություններ է վարում հավանական թեկնածուների հետ, «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը։
«Ես գիտեմ, որ նա բանակցություններ է վարում այն մարդկանց հետ, ովքեր կաևող են լինել կաթողիկոս: Նա գնում է, համոզում. «Խոսեք (եկեղեցական ղեկավարության դեմ), ամեն ինչ կանեն ձեզ համար»», - ասել է Աբրահամյանը։
Նա վստահություն է հայտնել, որ Փաշինյանը չի հաջողի, քանի որ եկեղեցին ուժեղ է:
Աբրահամյանի խոսքով՝ Փաշինյանին մղում է այն վախը, որ եկեղեցին ընտրություններում կհամախմբի Փաշինյանի դեմ արտահայտվող ընտրողներին։ «Իհարկե, նա վախենում է, որ եկեղեցին կմիավորի հայերին և կասի՝ «Մի՛ քվեարկեք նրա օգտին», - ասե; է Արա Աբրահամյանը։