Ժամանակակից ավտոբուսները հագեցած են բազմաթիվ ֆունկցիաներով, որոնք միտված են ավելի հարմարավետ դարձնելու տրանսպորտից օգտվող քաղաքացիների առօրյան, սակայն, ցավոք, դա միշտ չէ, որ այդպես է:
Հայ հարկատուների վճարած գումարով գնված նոր ժամանակակից ավտոբուս ներից օգտվելը գլխացավանք է դարձեհատկապես հենաշարժողական խնդիրներ ունեցող քաղաքացիների և հաշմանդամություն ունեցող անձանց համար:
MediaHub-ը ևս ուշադրություն դարձրեց համացանցում բուռն քննարկան առարկա դարձած տեսանյութին, որից պարզ է դառնում, որ քաղաքային տրանսպորտի վարորդները խուսափում են անհրաժեշտության դեպքում բացել սայլակների անխոչընդոտ անցման համար նախատեսված թեքահարթակը: Սա բերում է նրան, որ և՛ մանկահասակ երեխանների ծնողները՝ մանկական սայլակներով, և՛ հենաշարժողական խնդիր ունեցող մարդիկ մեծ դժարություններ են կրում հանրային տրանսպորտից օգտվելիս։
«Երեխու հետ շատ ժամանակ նախընտրում եմ ոտքով ինչ-որ տեղ գնալ, քան ավտոբուսով, որովհետև միշտ ավտոբուսները ծանրաբեռնված են, շատ ժամանակ անգամ ինձ տեղ չի լինում, ուր մնաց թե երեխայի սայլակը կարողանամ բարձացնել։ Բայց մեկ այլ խնդիր է նաև, երբ ստիպված եմ ավտոբուս բարձրանալ սայլակով ու ավտոբուսում գտնվող մարդիկ են օգնում՝ բռնում, բարձրացնում են սայլակը: Ի՞նչ թեքահարթակի մասին կարող է խոսքը, երբեք չեմ տեսել, որ իմ կամ իմ նման մամաների համար այն բացեն՝ մեր կյանքը հեշտացնելով»,- մեզ հետ զրույցում նշեց քաղաքացին։
Իսկ արդեն հենաշարժողական խնդիր ունեցող մարդկանց դեպքում խնդիրը մի քանի անգամ բարդանում է, քանի որ քիչ է, որ Երևանը հարմարեցված չէ միջազգային ստանդարտներին, որը հասանելի կդարձնի երևանյան փողոցները նման խնդիր ունեցող քաղաքացիների տեղաշարժի համար, նաև, փաստացի, տրանսպորտում, որում առկա էա համապասխան թեքահարթակ, այն չի օգտագործվումն։
«Հաշմանդամ տղայի ծնողը պայքարում է, որ սովորեն նման խնդիրներ ունեցող մարդկանց ոչ թե գրկած կամ քարշ տալով տեղափոխել հանրային տրանսպորտ, այլ կան դրա համար նախատեսված ձևեր, մանավանդ նման հնարավորություններ ունեցող ավտոբուսներում: Առանց քաղաքականացնելու կամ անհատներին մեղադրանքի…. Սովորում ենք ցիվիլ ձևերին…»,- աղմուկ հանած տեսանյութին կից գրել է սոցիալական ցանցի օգտատերերից մեկը:
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ մամուլի քարտուղար Գեղամ Ասատրյանը MediaHub-ի հետ զրույցում ասաց, որ բոլոր վարորդներին մեքենաների գործնական վարման ժամանակ ցույց է տրվում թեքահարթակի գործարկման ձևը և բոլոր վարորդներին հորդորվել է անհրաժեշտության դեպքում դրանք բացել։
«Ամիսներ առաջ մենք դեպք ունեցանք, որ վարորդն ասել էր՝ այս պահին ձևը չեմ հիշում, դրա համար վարորդը նկատողություն ստացավ։ Ես կխնդրեմ քաղաքացիներին՝ եթե նման դեպք է լինում, մեզ համարներով ասել, որպեսզի կարողանան ք նույնականացնել»,հավելեց Ասատրյանը։
Էմմա Մարտիրոսյան