Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Վթար՝ Արմավիրում, բախվել են «BYD» ու «Mercedes», 3 վիրավnր կա․ Shamshyan

Blog Image

Այսօր՝ հոկտեբերի 20-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 12:30-ի սահմաններում Էջմիածին-Աշտարակ ավտոճանարհին՝ «Դվին» ռեստորանային համալիրի հարևանությամբ բախվել են Արմավիրի մարզի բնակիչներ 39-ամյա Վարդան Հ.-ի վարած էլեկտրական «BYD»-ն և 47-ամյա Սեյրան Ս.-ի վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները: 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի, որոնց առաջինը օգնության են հասել «Դվին» ռեստորանային համալիրի աշխատակիցները, քաղաքացիներն ու ըստ քաղաքացիների հայտնածի՝ օպերատիվորեն ժամանած Վաղարշապատ բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը, տեղափոխվել են «Վաղարշապատ» բժշկական կենտրոն: 
 
Վիրավորներին հիվանդանոց են ուղեկցել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Արմավիրի մարզի գումարտակի հրամանատար Վանիկ Սաղոյանն ու նույն գումարտակի 1-ին վաշտի հրամանատար Արսեն Բաղդասարյանը: Վթարի փաստով Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Send