Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն Սոցիալական ոլորտ MediaHub TV ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ

Վալոդյա Գրիգորյանի uպանության գործով մեղադրյալ Նարեկ Օհանյանի խափանման միջոցը երկարաձգվել է

Blog Image

Փարաքարի ընդդիմադիր համայնքապետ 41-ամյա Վալոդյա Գրիգորյանի սպանության գործով մեղադրյալ Նարեկ Օհանյանի խափանման միջոցը երկարաձգվել է:

«Վալոդյա Գրիգորյանի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում հանրային քրեական հետապնդում հարուցված անձի խափանման միջոցը երկարաձգվել է»,- MediaHub-ի հետ զրույցում ասաց Քննչական կոմիտեի խոսնակ Կիմա Ավդալյանը: 

Վալոդյան Գրիգորյանը սպանվել է սեպտեմբերի 23-ին։ Նրա սպանության գործով կա կալանավորված 2 անձ։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 28-ին հարուցվել էր հանրային քրեական հետապնդում՝ սպանությանն օժանդակելու հոդվածի հատկանիշներով։ Օհանյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություն էր ներկայացվել դատարան, որը բավարարվել էր։

Send