Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Այլևս լսում եք, բայց չեք հասկանում, նայում եք, բայց չեք տեսնում․ Տեր Սամվելը՝ Տեր Տարոնին

Blog Image

Երբ խճճվում ես այլևայլությունների մեջ և սուտ օրակարգի հետևում, թե իբր եկեղեցի ես «փրկում» կամ «մաքրում»․ այլևս լսում եք, բայց չեք հասկանում, նայում եք, բայց չեք տեսնում․

Ժամեր առաջ լսեցի տեր Տարոն քահանա Հունանյանի հարցազրույցը, ով սուտ էր որակել «Ազատություն» ռադիոկայանին հոկտեմբերի 8-ին տված իմ հարցազրույցը՝ կապված իր ծառայության վայրը լքելու հետ, և չէի կարող չարձագանքել, առավել ևս, որ նշել էր, թե «չի չարանում»՝ անգամ խոստանալով աղոթել հոգուս փրկության համար։ Ես՝ Տավուշի թեմի Առաջնորդական տեղապահ Սամվել վարդապետ Մխիթարյանս, թեմն առաջնորդում եմ 2024թ․-ի մայիսի 27-ից։ Հարցազրույցում տեր Տարոնի կողմից նշվեց, որ արձակուրդ ստացել է 1,5 տարի առաջ, այն էլ՝ անժամկետ (մեջբերումը՝ «Ազատություն» ռ/կ-ին տված իր հարցազրույցից), Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի կողմից, ինչը բացարձակ սուտ է, քանի որ 1,5 տարի առաջ Բագրատ սրբազանն այլևս չէր հանդիսանում Տավուշի թեմի առաջնորդը։ Այդ իսկ պատճառով քահանան չէր կարող ստանալ արձակուրդ։

Եթե տեր Տարոն քահանան ցանկանում է փաստացի առաջնորդվել ըստ հրամանների և իր կողմից տրված զեկուցագրի, ապա նշեմ, որ Ն․Ս․Օ․Տ․Տ Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսի հրամանով տեր Տարոն քահանա Հունանյանը 2022 թվականի մարտի 18-ից ազատվել է Գեղարքունյաց թեմից և ծառայության է կոչվել Տավուշի թեմում։ Նույն թվականին իմ՝ իբրև Հաղարծին վանքի վանահոր, խնդրանքով, տեր Տարոն քահանա Հունանյանը Տավուշի թեմի նախկին առաջնորդ Գերաշնորհ Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի կողմից նշանակվեց ոչ միայն Հաղարծին վանքի լուսարարապետ, ինչպես ինքն է տեղեկացնում, այլ նաև Դիլիջան համայնքի Թեղուտ և Հաղարծին գյուղերի հոգևոր հովիվ։

Send