Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Անձրև, ամպրոպ․ ի՞նչ եղանակ է սպասվում սեպտեմբերի 25-28-ին

Blog Image

Երևանում սեպտեմբերի 25-26-ին, 28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Սեպտեմբերի 27-ին՝ գիշերը և երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև։

​​​​​​​​​​Մարզերում սեպտեմբերի 25-ին, 26-ի գիշերը, 28-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Սեպտեմբերի 26-ի ցերեկը, 27-ին գիշերը և կեսօրից հետո, 28-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև մառախուղ։

Քամին՝ հյուսիսարևելյան՝ 5-9մ/վ։

Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 25-ին աստիճանաբար կբարձրանա՝ 2-4, Լոռիում, Տավուշում և Սյունիքում՝ 6-9 աստիճանով։

Send