Փարիզի դատարանը Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիին մեղավոր է ճանաչել Լիբիայի կողմից նախընտրական քարոզարշավի ֆինանսավորման գործով։
Քրեական գործի հետաքննությունը սկսվել է դեռևս 2012 թվականին՝ լրատվամիջոցներում փաստաթղթերի հրապարակումից հետո։
Ըստ մեղադրական կողմի՝ Լիբիայի իշխանությունները 50 միլիոն եվրո էին փոխանցել Սարկոզիի՝ 2007 թվականի նախագահական քարոզարշավին աջակցելու համար։ Սարկոզին մեղադրվել էր քարոզարշավի անօրինական ֆինանսավորման և կոռուպցիայի համար։