Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Հնդկաստան

Blog Image

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսը նոյեմբերի 8-ին Հայրապետական այցով մեկնեց Հնդկաստան, ուր հանդիպումներ կունենա Կալկաթայի Սուրբ Նազարեթ եկեղեցու հոգաբարձուների, Հայոց Մարդասիրական ճեմարանի տնօրինության և ուսուցչական կազմի հետ ճեմարանի գործունեությանն առնչվող հարցերի շուրջ։

Նորին Սրբությանն ուղեկցում են Մայր Աթոռի միաբան Գերաշնորհ Տ․ Հայկազուն արքեպիսկոպոս Նաջարյանը, Արցախի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ․ Վրդանես եպիսկոպոս Աբրահամյանը, Վեհափառ Հայրապետի հանձնակատար Հոգեշնորհ Տ․ Գրիգոր աբեղա Մինասյանը։

Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգ

Send