Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը չի մեկնաբանել Թրամփի Չինաստան կատարելիք այցի և այնտեղ Պուտինի հետ հանդիպման հնարավորությունը։
Այլ հայտարարություններ՝
- Ալյասկայում տեղի է ունեցել իմաստալի, կառուցողական զրույց Ռուսաստանի Դաշնության և ԱՄՆ նախագահների միջև, Կրեմլը բարձր է գնահատում դրա արդյունքները;
- Ռուսաստանը բարձր է գնահատում ԱՄՆ նախագահի խաղաղապահ ջանքերը՝ Ուկրաինայում իրավիճակը կարգավորելու համար և հույս ունի, որ դրանք կշարունակվեն;
- Թրամփի խաղաղապահ ջանքերը կարևոր են և կարող են իսկապես օգնել լուծել Ուկրաինայում բարդ հակամարտությունը;
- Անվտանգության երաշխիքների թեման ամենակարևորն է ուկրաինական կարգավորման մեջ, սակայն այս հարցի շուրջ հանրային քննարկումները վնասակար են ընդհանուր արդյունավետության համար;
- Ռուսաստանի Դաշնությունը պահպանում է հակամարտությունը քաղաքական և դիվանագիտական միջոցներով լուծելու իր հանձնառությունը, ինչը պահանջում է փոխադարձություն Ուկրաինայից;
- Բարձր կամ բարձրագույն մակարդակի շփումները պետք է լավ պատրաստված լինեն՝ արդյունքի հասնելու համար;
- Կրեմլը պատրաստում է Պուտինի երկկողմ հանդիպումների ժամանակացույցը ՇՀԿ գագաթնաժողովի և Չինաստան այցի շրջանակներում;
- Չորեքշաբթի օրը Պուտինը հանդիպում կունենա կառավարության անդամների հետ։