Վաղարշապատ համայնքի ավագանու արտահերթ ընտրություններում «Հայրենիք» կուսակցության կողմից համայնքապետի թեկնածու առաջադրված Խաչիկ Մանուկյանն իր ՖԲ էջում գրում է.
«Վաղարշապատ խոշորացված համայնքի ընտրություններին մասնակցող ընդդիմադիր բոլոր քաղաքական ուժերին հրավիրում եմ հադիպման՝ քննարկելու քարոզարշավում միմյանց նկատմամբ որոշակի «խաղի կանոնների» պահպանման և առաջացող խնդիրներին արագ արձագանքելու մեխանիզմները:
Վստահ եմ, որ նշված հանդիպումն ու քննարկումները կարող են էապես մեծացնել իշխանությունների դեմ պայքարի արդյունավետությունը:
Հանդիպումն առաջարկում եմ անցկացնել չեզոք վայրում:
Գործընկերների արձագանքներից անմիջապես հետո, միասին կհստակեցնենք հանդիպման վայրը, օրը և ժամը»:
