Հայտնի շվեդ դերասան և երաժիշտ Բյորն Անդերսենը մահացել է 70 տարեկան հասակում, հաղորդում է Dagens Nyheter-ը։
Անդերսենի մահվան պատճառը չի նշվում։
Դերասանը միջազգային ճանաչում է ձեռք բերել իտալական «Մահը Վենետիկում» ֆիլմում նկարահանվելուց հետո։ Ֆիլմի ռեժիսոր Լուկինո Վիսկոնտին նրան անվանել է «20-րդ դարի ամենագեղեցիկ տղան»։ 2021 թվականին Անդերսենը դարձել է Քրիստիան Պետրիի կողմից նկարահանված համանուն վավերագրական ֆիլմի կենտրոնական հերոսը։ Պետրին հայտարարել է դերասանի մահվան մասին։

