Եթե ստանում ես պաշտոն, այլ կերպ, քան իշխանության քաղաքականության աջակից դառնալ, չես կարող․ Կոստանյան

Եթե ստանում ես պաշտոն, այլ կերպ, քան իշխանության քաղաքականության աջակիցը դառնալ, չես կարող․ Աննա Կոստանյան «Բերձորում, Աղավնոյում խուճապ չկա, մարդիկ մարտական են տրմադրված, չեն պատրաստվում հեռանալ իրենց տներից»։ Այս մասին MediaHub.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ նախկին պատգամավոր Աննա Կոստանյանը։

Նրա խոսքով՝ այս իշխանությունները պարտվողական քաղաքականություն են որդեգրել և հանրությունն էլ համակերպվելով նպաստում է մեր հայրենիքի տարածքների կորստին։ Ըստ նրա՝ ընդդիմությունը այօր օրերին պետք է լինի Արցախում։ «Հանրության օրակարգն այսօր չի սպասարկվում առաջին հերթին այն պատճառով, որ հավաքական առումով հանրությունն էլ օրակարգ, առաջնահերթություններ չի սահմանում»,-ասաց նա։ Ադրադառանալով Էդմոն Մարուքյանի կողմից Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականությանը աջակցելուն` Աննա Կոստանյանն ասաց․ «Եթե ստանում ես պաշտոն, այլ կերպ, քան իշխանության քաղաքականության աջակիցը դառնալ, չես կարող»,-ընդգծեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում

Անի Գևորգյան