Այսօր՝ փետրվարի 6-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16։50-ի սահմաններում Հերացի փողոցում բախվել են Երևանի բնակիչ՝ 66-ամյա Արմեն Հ-ի վարած Toyota Camry մակնիշի, Կոտայքի մարզի բնակիչ՝ 43-ամյա Արման Թ-ի վարած Mazda 3 մակնիշի և Երևանի բնակիչ՝ 31-ամյա Միշա Է-ի վարած Hyundai Elantra մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան։
Օպերատիվորեն ժամանել են նաև ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները։
Վթարի փաստով պարեկային ծառայությունում նյութեր են նախապատրաստվում։ Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության. եղել են սթափ։