Բժիշկը կլինիկայում տեսակցության ժամանակ բռնաբարել է բուժառուներին

Բժիշկը կլինիկայում տեսակցության ժամանակ բռնաբարել է բուժառուներին

Մեծ Բրիտանիայի Ուիլթշիրից բժիշկ-թերապևտին մեղադրել են իր հիվանդներին բռնաբարելու համար։ Գրել է Daily Star-ը։

Վեց կին հայտնել են, որ 40-ամյա դոկտոր Թոմաս Պլիմերը ոտնձգություն է կատարել իրենց կլինիկայում այցելության ժամանակ, իսկ հետո բռնաբարել է նրանց: Մեղադրյալը պնդել է, որ ինքը հիվանդների հետ պայմանավորվել է սեռական հարաբերությունների համար։ Բժշկի խոսքով՝ ինքը նույնպես հոգեկան խանգարումով է տառապում եւ չի կարողանում իրեն զսպել։

Պլիմերի լիցենզիան ուժը կորցրած է ճանաչվել, և նրան մեղադրանք է առաջադրվել: Թերապևտի հետագա ճակատագիրը կորոշի դատարանը։