ԱՄՆ-ը վիզային սահմանափակումներ է ներդրել ռուսաստանցիների նկատմամբ

ԱՄՆ ֆինանսների նախարարությունը հայտնել է 635 ռուսաստանցիների նկատմամբ վիզային սահմանափակումների ներդրման մասին՝ «այլակարծության ճնշման և Ուկրաինայի շուրջ ստեղծված իրադրության համար»։
Ցուցակում հայտնվել են նաև մարդիկ, ում գործունեությունը, ըստ ամերիկյան կողմի, սպառնում է Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը։ Սահմանափակումների տակ են հայտնվել նաև անձինք, ովքեր մասնակից են Դոնբասի բանտերում մարդու իրավունքների խախտումներին։
Հաղորդվում է նաև, որ ԱՄՆ իշխանությունները նոր պատժամիջոցներ են սահմանել ՌԴ մի շարք ֆիզիկական անձանց և ձեռնարկությունների նկատմամբ։