Կինն ամուսնու համար 33-ամյա սիրուհի է վարձել

Կինն ամուսնու համար 33-ամյա սիրուհի է վարձել

Թաիլանդից 44-ամյա Պատիման TikTok-ում ամուսնու համար սիրուհի փնտրելու հայտարարություն է տեղադրել։ Այս մասին հայտնում է Daily Star-ը։

Տտեսանյութում կինն ասում է, որ փնտրում է 30-ից 35 տարեկան միանգամից երեք աղջիկների, ովքեր ունեն բարձրագույն կրթություն և կարող են տրամադրել նաև ՄԻԱՎ-ի բացակայության տեղեկանք։ Որպես պարգև՝ նա խոստացել է ամսական 15 հազար բաթ (մոտ 25 հազար ռուբլի) աշխատավարձ, անվճար կացարան և սնունդ։

Բացի այդ, կինն ասել է, որ սիրուհին ստիպված կլինի օգնել իրեն տանը։ Պատիման նշել է, որ ինքը երաշխավորում է կոնֆլիկտների բացակայությունը, և ամուսինը կկարողանա ընտրել, թե ում հետ է քնում գիշերը։

Տեսանյութն արագ տարածվել է վիրուսային կերպով և հավաքել 56000 հավանում։ Սակայն հետագայում հեղինակը ջնջել է հայտարարությունը, քանի որ գտել է սիրուհու պաշտոնի կատարյալ թեկնածուին։ Պարզվել է, որ նա 33-ամյա կին է, ով այնքան էլ չի արդարացրել ամուսնու ակնկալիքները, սակայն, այնուամենայնիվ, այժմ ապրում է նրանց ընտանիքում։