Պաշտոնանկություններ` կառավարությունում

Պաշտոնանկություններ` կառավարությունում

MediaHub-ի տեղեկություններով` այսօր միանգամից երեք բարձրաստիճան պաշտոնյա է հրաժարական տվել: Խոսքը ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանի, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի և ՆԳ նախարար Վահե Ղազարյանի մասին է:

Տեղեկությունը հաստատեցին կառավարության մեր աղբուրները: Մասնավորապես, մեզ ասացին, որ  Փաշինյանը ազատելու է նաև Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանին և Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանին:

Նույն աղբյուրները նշեցին՝ պաշտոնանկությունները կառավարությունում շարունակվելու են: 

Մեզ ասացին` պատճառը կառավարության վերջին նիստում Նիկոլ Փաշինյանի զայրույթն ու դժգոհությունն է, որից հետո սպասվում էին պաշտոնանկություններ: Այսօր Փաշինյանը կանչել է նրանց իր մոտ և կոշտ զրույց ունեցել, որից հետո նշյալ պաշտոնյաները ազատման դիմումներ են գրել:

Վահե Մակարյան