Բելառուս-Լեհաստան սահմանամերձ գոտում ԱԹՍ-ի բաղադրիչների պահոց է հայտնաբերվել (լուսանկարներ)

Լեհաստանի հետ սահմանամերձ գոտում անօդաչու թռչող սարքի բաղադրիչների պահոց է հայտնաբերվել։
Օգոստոսի 30-ի ցերեկը Բրեստում օպերատիվ տեղեկատվության իրականացման ժամանակ սահմանապահները հայտնաբերել են ինքնաթիռի տիպի անօդաչու սարքերի և մարտկոցների բաղադրիչներ, հայտնել է Բելառուսի սահմանային կոմիտեն։
«Առգրավված գույքի սեփականատերերի նկատմամբ հարուցվել է վարչական վարույթ։ Ձեռնարկվում են օպերատիվ-որոնողական միջոցառումներ՝ ապօրինի գործունեության բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ»։
Լուսանկարներն այստեղ