Ողբերգական ավտովթար է տեղի ունեցել․ երիտասարդ ամուսիններնն ու նրանց 3-ամյա տղան մահացել են

Ողբերգական ավտովթար է տեղի ունեցել․ երիտասարդ ամուսիններնն ու նրանց 3-ամյա տղան մահացել են

Երեկ՝ նոյեմբերի 4-ին, դաժան ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։

Ժամը 23։20-ի սահմաններում Արագածոտնի մարզի բնակիչ 33-ամյա Վահե Հովհաննիսյանը Երևան-Գյումրի ավտոճանապարհի 19-րդ կմ-ին՝ Աշտարակի կամրջի մոտ իր վարած  «Vaz 21-06» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել երկաթե արգելապատնեշին և մոտ 50 մետր արգելապատնեշի մեջ մխրճված առաջ է ընթացել։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Վ․ Հովհաննիսյանի ուղեվորներ Արագածոտնի մարզի բնակիչներ 22- ամյա Արմինե Թորոսյանը և 3-ամյա  Վաչե Հովհաննիսյանը ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել են «Արմենիա» ՀԲԿ։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացածները ամուսիններ էին ու նրանց երեխան։