Հացիկ-Մայիսյան ճանապարհին «GAZ-53»-ը դուրս է եկել երթևեկելի հատվածից և բռնկվել․ կան տուժածներ

Հացիկ-Մայիսյան ճանապարհին «GAZ-53»-ը դուրս է եկել երթևեկելի հատվածից և բռնկվել․ կան տուժածներ

Հուլիսի 6-ին՝ ժամը 22։58-ին, Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հացիկ-Մայիսյան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Հացիկ-Մայիսյան ավտոճանապարհին «GAZ-53» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բռնկվել։ Երեք տուժած հոսպիտալացվել են Գյումրու քաղաքի ԲԿ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 23։05-ին։