«Հըզբոլլահ» խմբավորման անդամների պայթեցված կապի միջոցների մարտկոցները դետոնատոր են ունեցել՝ լցված պենտերիտրիտոլ տետրանիտրատային (PETN) պայթուցիկով։
Կոմպակտ դետոնատորն այնպես է ինտեգրվել սարքերի մարտկոցներին, որ այն հայտնաբերելը չափազանց բարդ է եղել, այս մասին Reuters-ին հայտնել է Լիբանանյան անանուն աղբյուրը:
Իսրայելական հետախուզության «Մոսսադի» նախկին բարձրաստիճան անդամ Օդեդ Էյլամը Իսրայելին վերագրվող բջջային պայթեցումները «Պերլ Հարբորի» ռմբակոծության հետ էր համեմատել։
Չորեքշաբթի օրը «Հեզբոլլահի» հարյուրավոր ռացիաներ էին պայթել: Հերթական հարձակումների հետևանքով զոհվել էր 37 մարդ, այդ թվում՝ առնվազն երկու երեխա, ավելի քան 3000 մարդ վիրավորվել է: