Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հատուկ չվերթը մտել է ԱՄՆ օդային տարածք, որի թռիչքը հսկում է ավելի քան 146 հազար մարդ։ Այս մասին վկայում է Flightradar ծառայությունը։
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ Պուտինին տեղափոխող ինքնաթիռը նախատեսված է վայրէջք կատարել Անքորիջում տեղական ժամանակով ճիշտ ժամը 11:00-ին (Մոսկվայի ժամանակով ժամը 22:00-ին)։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը անձամբ կդիմավորի նրան օդանավակայանում։
Օգոստոսի 15-ին Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինը և Դոնալդ Թրամփը գագաթնաժողով կանցկացնեն Ալյասկայում։ Բանակցությունների վայր է ընտրվել Անքորիջի Էլմենդորֆ-Ռիչարդսոնի համատեղ ռազմական բազան։