Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը տվյալներ չունի հաստատելու համար որևէ երկրի կողմից, այդ թվում՝ Միացյալ Նահանգների, միջուկային զենքի փորձարկումների մասին, ասել է գործակալության տնօրեն Ռաֆայել Գրոսին։
«Ըստ գործող մոնիթորինգի համակարգի՝ նման փորձարկումների մասին վկայող որևէ իրադարձություն չի եղել։ Հուսով եմ՝ այդպես էլ կմնա», - ուրբաթ Կալինինգրադում «Ռոսատոմ»-ի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովի հետ խորհրդակցություններից հետո մամուլի ասուլիսին ասել է Գրոսին։
Գրոսին հավելել է, որ Վիեննայում ՄԱԳԱՏԷ-ն ունի քույր կազմակերպություն, որը մոնիթորինգ է անցկացնում միջուկային զենքի փորձարկումների վերաբերյալ։
