Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Վթար «Ալեն» սուպերմարկետի դիմաց, բախվել են «Prado», «Mercedes» ու «ԳԱԶ 2410», 5 վիրավnր կա․ Shamshyan

Blog Image

Երեկ՝ նոյեմբերի 25-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 19:30-ի սահմաններում Ավշար գյուղում՝ «Ալեն» սուպերմարկետի մոտ, բախվել են Արարատի մարզի բնակիչ 61-ամյա Մհեր Համբարչյանի վարած «Prado» մակնիշի, Սյունիքի մարզի բնակիչ 27-ամյա Անդրանիկ Էլչյանի վարած «Mercedes» մակնիշի և Արարատի մարզի բնակիչ 43-ամյա Գագիկ Ղազարյանի վարած «ԳԱԶ 2410» մակնիշի ավտոմեքենաները:

 Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 5 հոգի, որոնց առաջինը օգնության են հասել քաղաքացիները և ըստ քաղաքացիների հայտնածի՝ օպերատիվորեն ժամանած ՀՀ ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Արարատի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները և «Արարատ» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, տեղափոխվել են «Արարատ» բժշկական կենտրոն: 
 
 

Send