Ընտանեկան և սոցիալական նպաստները կվճարվեն անկանխիկ

Ընտանեկան և սոցիալական նպաստները  կվճարվեն անկանխիկ

Ընտանեկան եւ սոցիալական նպաստները Հայաստանում կվճարվեն անկանխիկ։ Այս մասին Ազգային ժողովի նիստում, «Պետական նպաստների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթի քննարկման ժամանակ, նոյեմբերի 15-ին ասել է հանրապետության աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար  Դավիթ Խաչատրյանը։

Նրա խոսքով՝ թոշակները հանրապետությունում հուլիսի 1-ից վճարվում են անկանխիկ։ Դա, իհարկե, չի վերաբերում առաջին եւ երկրորդ խմբի հաշմանդամներին, ինչպես նաեւ 75-ից բարձր տարիքի անձանց։ Թոշակներն անկանխիկ կարող են վճարվել ըստ նրանց ցանկության։

«1 000-ից ավելի բնակիչ ունեցող քաղաքներում եւ գյուղերում փոփոխություններն առաջարկվում է ներդնել 2023թ. հունվարից։ Այլ բնակավայրերում դրանք կմտցվեն 2024 թվականից»,- տեղեկացրել է Խաչատրյանը։